Այսօր պարզվել է, որ Էկվադորից Իտալիայով Հայաստան են ցանկացել տեղափոխել մոտ 3 տոննա կոկաին:
Ինչպես և սպասվում էր, ՊԵԿ-ից հայտարարել են, որ նրանք տեղյակ չեն, թե ովքեր են բանանի մեջ թաքցրած կոկաինը փորձել Հայաստան տեղափոխել:
Զարմանալ պետք չէ:
Այդ նույն ՊԵԿ-ը 3 տարի անց էլ չի բարձրաձայնում, թե 2020-ի ապրիլին ո՞վ կամ ովքե՞ր էին 40 տոննա մաքսանենգ ծխախոտը Հայաստանից Ռուսաստանով տանում Աֆղանստան:
Մաքսանենգ ծխախոտից մինչև կոկաին 3 տարի էր:
Այս ժամանակահատվածում լավ կատարելագործվել են և արագընթաց ահռելի գումարներ են աշխատում՝ թալանածը ներդնելով կրիմինալ գործարքների մեջ:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ